Ամերիկացի գիտնականները պարզել են, որ հավի ձուն նպաստում է փոքր երեխաների աճին և նրանց մոտ նվազեցնում է զարգացման հարցում առկա ռիսկերը: Հետազոտության արդյունքները հրապարակել է Pediatrics ամսագիրը:
Գիտնականները պնդում են, որ հավկիթ օգտագործելը օրգանիզմի զարգացումը բարելավում է միջինը 1,47 անգամ:
Հետազոտությանը մասնակցել են 6-9 ամսական երեխաներ, որոնք ամեն օր մեկական ձու են կերել: Բացի դրանից, նրանց սննդակարգում նվազեցրել են քաղցր ըմպելիքի չափաբաժինը: Արդյունքները համեմատվել են այն երեխաների արդյունքների հետ, որոնք ավելի քիչ են ձու կերել և ավելի շատ քաղցր ըմպելիք օգտագործել:
Գիտնականները նշում են, որ ձուն ոչ թանկ մթերք է, որը շատ օգտակար է աճող օրգանիզմի համար: