Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Մերձավոր Արևելքում հակամարտության բորբոքման մեջ, ինչը կարող է հանգեցնել սպառազինության նոր մրցավազքի: Այս մասին նա խոսել է Handelsblatt-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Զիգմար Գաբրիելի հայտարարությունը մասնավորապես վերաբերում է վերջերս ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված խոշոր պայմանագրին, որը գերմանացի նախարարի կարծիքով կարող է հանգեցնել աղետի:
Գաբրիելը իր անհանգստությունն է հայտնել նաև արաբական աշխարհում սկսված գործողություների մասով՝ խոսելով Կատարի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին: