Քաղաքական 

ԱՄՆ կոնգրեսը միաձայն դատապարտել է Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների մասնակցությամբ բախումը

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը միաձայն դատապարել է Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների և խաղաղ ցուցարարների միջև բախումը:

Համապատասխան նախաձեռնությանը կողմ է քվեարկել 397 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չի եղել:

ԱՄՆ իշխանությունների համար այս բանաձևը պարտադրող ուժ չունի, սակայն կարող է ուժեղացնել ճնշումը նախագահ Դոնալդ Թրամփի վրա, ով միջադեպին անդրադարձել է միայն խոսքով:

Ավելի վաղ մեծ թվով սենատորներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Էրդողանի թիկնապահների գործողությունների մասով՝ մեղադրելով Թուրքիային, որի նախագահն անձամբ է հետևել միջադեպին: Սակայն թուրքական կողմը չի ընդունում մեղադրանքները՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել, քանի որ ԱՄՆ իշխանություններն անվտանգության միջոցներ չեն ձեռնարկել:

Նույն շարքից