«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրանի խորհրդարանում և իմամ Հոմեյնիի դամբարանի մոտ տեղի ունեցած հարձակումների պատասխանատվությունը:
Նշենք, որ այդ հարձակումների արդյունքում կա առնվազն 2 զոհ և 8 վիրավոր:
Tasnim գործակալությունը հայտնում է, որ խորհրդարանի վրա հարձակվողներից մեկը լքել է շենքը և կրակ է բացել անցորդների վրա:
Mehr գործակալությունն էլ իր հերթին նշում է, որ պատգամավորները, չնայած հարձակմանը, շարունակում են նիստը՝ սովորական ռեժիմով: