Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է հարցին, թե ինչպես իրեն կպահեր սուզանավի լոգարանում համասեռամոլի հետ հայտնվելու դեպքում:
Նշենք, որ ամերիկացի ռեժիսորը ֆիլմ է նկարահանել Պուտինի մասին, որն ունի 4 սերիա և հիմնված է վերջինիս հետ հարցազրույցների վրա:
Ինչ վերաբերում է վերոնշյալ հարցին, ապա Պուտինն ասել է. «Ես կնախընտրեի նրա հետ լոգարան չգնալ, ինչո՞ւ սադրել: Դե Դուք գիտեք, որ ես ձյուդոյի վարպետ եմ»,-կատակել է Պուտինը: