Իրանի խորհրդարանում տեղի ունեցած հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է 7-ի, կա 4 պատանդ, հայտնում է Tasnim-ը:
«Համաձայն չհաստատված տեղեկությունների, Իրանի խորհրդարանում 7 մարդ զոհվել է, կա 4 պատանդ»,-գրում է գործակալության թվիթերյան էջը:
Ավելի վաղ հայտնվել էր, որ խորհրդարանի վրա հարձակվողներից մեկը մահապարտ է: Նշվում է նաև, որ հարձակվողները երեքն են եղել: