Վերջին տվյալներով Իրանում երկու ահաբեկչությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 12-ի, վիրավորների՝ 39-ի: Այս մասին հայտնում է Մեհր գործակալությունը՝ հղում անելով բժշկական ծառայություններին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ահաբեկիչները հարձակվել են Իրանի խորհրդարանի վրա: Եվս մեկ հարձակում տեղի է ունեցել իմամ Հոմեյնիի դամբարանի տարածքում:
Հավելենք, որ իրանական հատուկ ծառայությունները կանխել են մեկ ահաբեկչություն: