Քաղաքականություն 

Չի բացառվում, որ դա ընտրությունների ժամանակ աջակցության դիմաց քայլ է. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Բոթոյանը, ով ծնունդով Վարդենիսից է, նոր նշանակումներ է արել մարզպետարանում:

Ըստ այդմ՝ Կարեն Բոթոյանը խորհրդական է նշանակել Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի եղբոր որդուն՝ Արա Խլոյանին: Չի բացառվում, որ դա ընտրությունների ժամանակ աջակցության դիմաց քայլ է:

Արա Խլոյանը «Արա» ընկերության տնօրենն է: Նա ու իր հայրը՝ Ֆիրդուս Խլոյանը, ով Վարդենիսի քաղաքապետի եղբայրն է, «Արա» ընկերության 70 տոկոսի սեփականատերերն են: Այս ընկերության անունը մամուլում հայտնի է Գեղարքունիքի մարզպետարանի տենդերները շահելու առթիվ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից