Քաղաքականություն 

Արթուր Բաղդասարյանն իր հավատարիմ թիմակիցներից ամեն մեկին մի պաշտոնի է տեղավորել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայկական վերածնունդ» կուսակցության առաջատարները խորհրդարան չանցնելուց հետո անգործ չեն մնացել: Արթուր Բաղդասարյանն իր հավատարիմ թիմակիցներից ամեն մեկին մի պաշտոնի է տեղավորել իրեն պատկանող կամ իր ղեկավարության ներքո գտնվող հիմնարկներում:

Արդեն հայտնի է, որ Հեղինե Բիշարյանը նշանակվել է Բաղդասարյանի հիմնած Եվրոպական ակադեմիայի ռեկտոր: Նշենք, որ դեռ 2014 թվականին Արթուր Բաղդասարյանը նշանակվել էր ՀԱՊԿ ակադեմիայի նախագահ, ապա թողել այդ պաշտոնը: Ակադեմիան, ասում են, այս տարվա սեպտեմբերից պիտի սկսի գործել, և դրա ռեկտոր է նշանակվելու Մհեր Շահգելդյանը:

ՀՎԿ-ական մեկ այլ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ մի քանի օր է՝ նշանակվել է Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» գործարանի գլխավոր տնօրեն»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից