Հասարակություն 

«BMW»-ն բախվել Երևան-Արտաշատ ավտոճանապարհի սկզբնամասում գտնվող նախկին ՃՈ հենակետի պատին

Հունիսի 8-ին, ժամը 01:42-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի 45 TK 045 պետհամարանիշով (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Երևան-Արտաշատ ավտոճանապարհի սկզբնամասում գտնվող նախկին ՃՈ հենակետի պատին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1994 թ. ծնված Ա. Գ.-ը տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից