ԱՄՆ Սենատի ներկայացուցիչների պալատի տասնյակ անդամներ, որոնք ներկայացնում են Դեմոկրատական կուսակցությունը, պահանջում են գործ հարուցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է Politico-ը:
Կոնգրեսականների կարծիքով, Թրամփը օրենք է խախտում՝ հրաժարվելով հեռանալ իր բիզնես-կայսրությունից, որը շարունակում է եկամուտներ ստանալ այլ երկրների հետ համագործակցությունից:
Ներկայացուցիչների պալատի անդամ Ջերի Նադլերը հայտնել է, որ համապատասխան փաստաթղթի տակ ստորագրել է արդեն մոտ 100 գործիչ, սակայն այն չի կարող ներկայացվել հաջորդ շաբաթվանից շուտ: