Հունիսի 7-ին, ժամը 18:45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերնաշեն գյուղի 9-րդ փողոցի թիվ 3 տան մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:38-ին, մարվել՝ 23:11-ին:
Այրվել են մոտ 300 տուկ պահեստավորված անասնակեր և ծածկի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 70 քմ: