«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ ուշ երեկոյան Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին և նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանին կալանավորելու համաձայնություն է տվել, նրանք կալանավորվել են:
Հիշեցնենք, որ դատավորները կասկածվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, սակայն չէին ձերբակալվել: Մեր տեղեկություններով՝ Աղվան Պետրոսյանը, որը մի քանի օր հիվանդանոցում էր, երեկ դուրս է գրվել և միանգամից տեղափոխվել Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարան:
Մեզ հետ զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ Արաբկիրի դատարանը հնարավորություն չի տվել ծանոթանալ գործի մեծածավալ նյութերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում