Հասարակություն 

Երևանի տարբեր մասերում օձեր են հայտնաբերվել

Հունիսի 8-ին, ժամը 21:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Պտղնի գյուղի 3-րդ այգետնակի 5-րդ փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 8-ին, ժամը 17:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են հայկական իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 8-ին, ժամը 16:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի թիվ 1/3 շենքի բակում օձ են բռնել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հունիսի 8-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 5-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են հայկական իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 8-ին, ժամը 13:54-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի պատշգամբում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գ. Մ.-ի տան պատշգամբում հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 8-ին, ժամը 10:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 11/11 հասցեում գտնվող «Այբ» դպրոցի բակում՝ ջրի պոմպի մոտակայքում օձեր են նկատվել, որոնց անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից