Մեծ Բրիտանիայի վարչապետ Պահպանողական Թերեզա Մեյն ապահովել է իր տեղը նոր խորհրդարանում իր ընտրատեղամասում ստանալով 37 հազար ձայն, հայտնում է Sky News-ը:
Նոր խորհրդարանում իրենց տեղն ապահովել են նաև ֆինանսների նախարարը, արտգործնախարարը, Պաշտպանության նախարարը և Ներքին գործերի նախարարը:
Պահպանողականների մրցակից Լեյբորիստներից խորհրդարանում իր տեղն է ապահովել կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբին, ով խորհուրդ է տվել Մեյին հրաժարական ներկայացնել, քանի որ հենց վերջինիս ձեռնարկած խորհրդարանական արտահերթ ընտրություններն են ցույց տվել վարչապետի համար ոչ այնքան լավ արդյունքները:
Հավելենք, որ այս պահին Պահպանողականներն ունեն 301 մանդատ, Լեյբորիստները՝ 256, Շոտլանդական ազգային կուսակցությունը՝ 34:
Կուսակցություններից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չի կազմելու նոր խորհրդարանում: