Քաղաքականություն 

Արաբական երկրները Կատարի բարեգործական կազմակերպություններին մեղադրում են ահաբեկչության մեջ

analitik.am

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հրապարաել են միասնական ցուցակը, որտեղ տեղ է գտել 59 ֆիզիկական և 12 իրավաբանական անձի անուն, ովքեր կասկածվում են ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ: Այդ ցուցակում են հայտնվել մի շարք կատարյան բարեգործական ընկերություններ:

Խոսքը մասնավորապես վերաբերում է 1995 թվականից գործող շեյխ Իդա Ալ Թանիի հիմնադրամին, ինչպես նաև աշխարհի 5 խոշորագույն բարեգործական հիմնադրամներից մեկին՝  շեյխ Թանի բեն Աբդելի անվան մարդասիրական ծառայություններ ցուցաբերող կազմակերպությանը:

Հունիսի 8-ին Կատարի արտգործնախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին հայտարարել էր, որ իր երկիրը զիջումների չի գնալու հանուն  հարևանների հետ հարաբերությունների՝ նշելով, որ իրենք երբեք չեն զոհաբերելու իրենց արտաքին քաղաքականության անկախությունը:

Ինչ վերաբերում է մասնավորապես վերոնշյալ ցուցակին, ապա Կատարի իշխանությունները հայտարարել են, որ այդ մեղադրանքն անհիմն է:

Նույն շարքից