Հասարակություն 

Օլիվեր Սթոունը կարծում է, որ Պուտինին լավագույնս կմարմնավորեր Դի Կապրիոն

Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը խոսել է տպավորությունների մասին, որը ստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերյալ վավերագրական ֆիլմ նկարահանելու ընթացքում: Այս մասին նա խոսել է New York Post-ի հետ:

Ամերիկացի ռեժիսորը նաև նշել է այն դերասանների անունները, որոնք կկարողանային մարմնավորել Պուտինին, եթե վերջինիս մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանվեր: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ջերեմի Ռեններին և Լեոնարդո Դի Կապրիոյին:

Սթոուն միևնույն ժամանակ ասել է, որ ինքն այդքան խիզախություն չէր ունենա Պուտինի մասին գեղարվեստական ֆիլմ նկարելու համար:

Նույն շարքից