«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն Բարի օր 

«ԱՍ-արդարադատություն» մրցանակաբաշխություն. Հայտարարություն

analitik.am

«Անալիտիկ» կենտրոնի կողմից կազմակերպված «ԱՍ-արդարադատություն» մրցանակաբաշխության 2-րդ փուլի ամփոփումը, ինչպես նաև յուրաքանչյուր անվանակարգում հաղթած եռյակը կներկայացվի  կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ: Մրցանակաբաշխությունը կայանալու է սեպտեմբեր ամսին, քանզի հուլիս-օգոստոս ամիսներին  բազմաթիվ մարդիկ՝ այդ թվում մրցանակաբաշխության նոմինանտները,  գտնվում են արձակուրդում և երկրից դուրս:


Մրցանակաբաշխության օրը, անցկացման վայրը և ժամը նախապես կհայտարարվի, հրավիրված անձանց կուղարկվեն հրավիրատոմսեր, իսկ հասարակությունը կտեղեկանա մրցանակաբաշխության արդյունքների մասին մրցանակները հանձնելուց հետո՝ www.analitik.am կայքում տեղադրված համապատասխան նյութի միջոցով:


Հավելյան տեղեկությունների համար դիմել  «Անալիտիկ» կենտրոն:

Նույն շարքից