Հասարակություն 

Հայտնաբերվել է սնդիկանման զանգված

Հունիսի 11-ին, ժամը 15։23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստան 7-րդ փողոցի տներից մեկի բետոնե ծածկի տակ մեծ քանակությամբ սնդիկ կա. անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՓԾ ԲՊԱՀՎԿ վարչության ՃՔԿԻՄ բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Այգեստան 7-րդ փողոցի տներից մեկում շինարարական աշխատանքներ կատարելիս նախասրահի հատակի տակ (մոտ 1 քմ) հայտնաբերվել է սնդիկանման զանգված, որից վերցվել է փորձանմուշ:

Սամանազատվել է տարածքը և բնակիչներին տրվել համապատասխան ցուցումներ՝ անվտանգության հետ կապված:

Նույն շարքից