Քաղաքական 

Մակրոնի կուսակցությունը հաղթել է Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցութունը հաղթել է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների առաջին փուլում: Ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակվել են ՆԳՆ կայքում:

Նախագահի կուսակցությունը ստացել է ձայների 28,21 տոկոսը, աջ կենտրոնական «Հանրապետականները»՝ 15,77 տոկոս, Մարին Լե Պենի «Ազգայնական ճակատ» կուսակությունը՝ 13,20 տոկոս, Ժան-Լյուկ Մելանշոնի «Ըմբոստ Ֆրանսիան»՝ 11,02 տոկոս, ձախ կենտրոնական Սոցիալիստական կուսակցությունը՝ 7,44 տոկոս:

Ընտրություններին մասնակցել ընտրության ձայն ունեցողների 48,71 տոկոսը, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է:

Նույն շարքից