ԱՄՆ-ում Ջորջ Բուշ կրտսերի նախագահության տարիներին գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցրած Ջոն Էշքրոֆթին պատկանող իրավաբանական ընկերություները ստուգելու է, թե ինչպես է Կատարը զբաղվում ահաբեկչության ֆինանսավորումը դադարեցնելով: Ինչպես հայտնում է NBC-ն, Էշքրոֆթի ընկերությանը վարձել են Կատարի իշխանությունները:
Այս ծառայության համար Կատարն ամերիկյան ընկերությանը վճարելու է 2,5 միլիոն դոլար, իսկ պատվերի կատարմանն անձամբ հետևելու է նախկին դատախազը, ով իր գնահատականներն է տալու այն միջոցառումներին, որոնք ձեռնարկում են կատարյան իշխանությունները:
Կատարը Էշքրոֆթից նաև խորհրդատվական ծառայություն է սպասում վերոնշյալ ուղղությամբ աշխատանքները և փողերի լվացման դեմ պայքարը բարելավելու համար:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կատարը բարձր մակարդակով հովանավորում է ահաբեկիչերին, իսկ մի շարք արաբական երկրներ այդ մեղադրանքով դադարեցրել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ: