ԱՄՆ Սենատի Հանրապետական և Դեմոկրատական կուսակցության անդամները մեկ քայլ հեռավորության վրա են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ համաձայնությունից: Այս մասին հայտնում է Politico-ը:
Միակ հարցը, որը շարունակում է անորոշ մնալ, այն է, թե ինչ ուժգնությամբ պետք է լինի հարվածը: Դեմոկրատները պնդում են, որ հարվածը պետք է լինի առավելագույնս կոշտ, իսկ Հանրապետականները չեն ցանկանում գնալ այդ քայլին, չնայած այն բանին, որ այդ կուսակցությունում էլ կան Դեմոկրատների հայացքները կիսողներ:
Թե ինչպիսին կլինեն զարգացումները, ցույց կտա ժամանակը: