ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Ջերսիում գնտվող իրեն պատկանող գոլֆ-ակումբում ներկա է գտնվել հարսանեկան արարողության, հայտնում է CNN-ը:
Հարսանիքի հյուրերը չեն իմացել սրահում Թրամփի ներկայության մասին մինչև այն պահը, երբ նախագահի անվտանգության աշխատակիցները դադարեցրել են արարողությունը, որպեսզի ապահովեն վերջինիս անվտանգ ճանապարհը:
Դրանից հետո Թրամը հարցրել է նորապսակների անունները և մի քանի նկար արել վերջիններիս հետ: