Կանզաս-Սիթի բնակիչ Ռիչարդ Էնթոնի Ջոնսը 17 տարի անց է կացրել բանտում հանցագործության համար, որն ինքը չի կատարել, հայտնում է Kansas City Star-ը:
1999 թվականին Ջոնսին բանտ ուղարկեցին զինված հարձակման մեջ մեղադրելով՝ հիմք ընդունելով ականատեսների վկայությունները: Եվ միայն վերջերս է պարզ դարձել, որ Ջոնսը նմանակ ունի:
Երբ Ջոնսի նմանակի լուսանկարը ցույց են տվել հարձակման ականտեսներին, վերջիններս նշել են, որ արդեն այդքան էլ վստահ չեն, թե ով է կատարել հանցագործությունը: Ռիչարդին ազատ են արձակել բանտից: