Էլիտար դպրոցներում սովորող տղաների մոտ ալկոհոլով և թմրանյութերով տարվելու հավանականականությունը 2 անգամ ավելի մեծ է, քան սովորական դպրոցում սովորողների մետ: Աղջիկների մասով այս ցուցանիշն ավելի մտահոգիչ է. Էլիտար դպոցում սովորող աղջիկները 3 անգամ ավելի շատ են տարվում թմրանյութերով և ալկոհոլով: Նման եզրահանգման եկել են Արիզոնայի համալսարանի գիտնականները՝ համապատասխան հետազոտությունն անցկացնելով աշակերտների շրջանում:
Հոգեբան Սունիա Լութերը ստացած արդյունքը կապում է ճնշման հետ, որը զգում են էլիտար դպրոցներում սովորողները: Բացի դրանից, հարուստ ծնողները հաճախ սահմանափակումներ չեն դնում իրենց երեխաների գրպաններիի համար, իսկ վերջիններս էլ կարողանում գնել այն ամենը, ինչ ցանկանում են:
Պետք չէ մոռանալ նաև ծնողների անտարբերության մասին: Վերջիններս, իրենց երեխաներին ուղարկելով էլիտար դպրոցներ, կարծում են, որ նրանք կլինեն հսկողության տակ և մոռանում են իրենց կողմից վերահսկելու մասին, ինչն էլ հանգեցնում է վատ արդյունքի: