Հասարակություն 

Իրանում ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ կասկածվողներ են ոչնչացվել

Իրանական ոստիկանությունը  Դեհբարազ քաղաքում ոչնչացրել է 4 զինված մարդու, որոնք կասկածվում են ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ, հայտնվում է IRNA-ն:

Իրավապահները հայտարարել են, որ  առգրավվել է 4 միավոր զենք, ավելի քան 100 փամփուշտ, պայթուցիկ նյութեր: Սպանվածներից երկուսի մոտ արտասահմանյան անձնագրեր են հայտնաբերվել, մյուս երկուսի ինքնությունը դեռ հայտնի չէ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Իրանում տեղի ունեցած երկու ահաբեկչությունների արդյունքում զոհվեց 17 մարդ, վիրավորների թիվը հասնում է 43-ի:

Նույն շարքից