Հունիսի 11-ին, ժամը 20-ին, Երևանի Հակոբյանց փողոցի թիվ 1 շ. դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի երեք ավտոմեքենա, ինչի հետևանքով վերջինի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 20-ին, Երևանի Արցախի փողոցի և Արցախի 4-րդ նրբանցքի խաչմերուկի հարակից հատվածում իրար են բախվել «ԿԻԱ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջինի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 15.15-ին, Երևանի Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 17.45-ին, «ՎԱԶ-21103» մակնիշի ավտոմեքենան Օշական գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տան պարսպին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունիսի 11-ին, ժ.16.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 59-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Հունիսի 11-ին, ժամը 8.30-ի սահմաններում, երկանիվ մոտոցիկլը Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 53-րդ կմ-ին կորցրել է կառավարումը և կողաշրջվել. վարորդին շտապօգնության խմբի կողմից տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Հունիսի 11-ին, ժամը 20-ին, «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 63 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Լիզա Փ.-ին, ինչի հետևանքով վերջինս գլխուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց:
Քննությունը վարում է ՃՏՊ քննության բաժինը: