Հասարակություն 

Մահացել է կարևոր վկաներից մեկը՝ դատախազի բարեկամը. «ժողովուրդ»

«ժողովուրդ» թերթը գրում է.  «Մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախա­գահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործից:

Հիշեցնենք՝ նրանք ձերբակալվել էին դեռ 2014 թ. մի գործի շրջանակներում կաշառք վերցնելու մեղադրանքով: Մեր տեղեկություններով՝ այս թեմայով իրավապահները սկսել են զբաղվել, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանն էր՝ հենց նրա ցուցումով: Բայց, քանի որ կոնկրետ փաստեր ու բողոք չէր եղել, հնարավոր չէր եղել ապա­ցուցել գումար վերցնելու փաստը: Եվ կաշառք տված Գալստյանները այս թեմայով աղմուկ են բարձրացրել այն բանից հետո, երբ իրենց գործը ցանկալի ընթացք չի ստացել:

Սակայն նկատենք, որ այս ժամանակ մահացել է կարևոր վկաներից մեկը՝ դատախազի բարեկամը, որն ըստ ցուցմունքների՝ Գալստյաններից վերցրել է գումարն ու չի տվել դատախազին: Ինչպես նկատվում է՝ գործը մտնում է փակուղի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից