Քաղաքական 

ԱՄՆ սենատում համաձայնության են եկել հակառուսական նոր պատժամիջոցների հարցում

ԱՄՆ  Կոնգրեսի սենատի անդամները հունիսի 12-ին համաձայնության են եկել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցում: Բացի դրանից ամերիկացի օրենսդիրները նաև ցանկանում են զրկել Սպիտակ տանը արդեն գոյություն ունեցող պատժամիջոցներն ինքնուրույն չեղյալ համարելու իրավունքից: Այս մասին հայտնել է արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը, ով նշել է, որ այս պահին ընթանում են տեքստի պատրաստման աշխատանքները:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, նոր պատժամիջոցները լինելու են Ուկրաինայում և Ղրիմում Ռուսաստանի վարած քաղաքականության, կիբերհարձակումների և ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու, Սիրիայում ագրեսիա ցուցաբերելու համար:

Նոր պատժամիջոցների մասով քվեարկությունը պետք է լինի առաջիկա չորեքշաբթի օրը:

Նույն շարքից