Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրեն իրավունք չի վերապահում գնահատականներ տալ ԽՍՀՄ վերջին առաջնորդ Միխայել Գորբաչյովի և ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի գործունեությանը: Այս մասին նա խոսել է ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցի ժամանակ:
Ամեն դեպքում Պուտինը նշել է, որ Գորբաչյովը կարողացել է հասկանալ փոփոխությունների ահնրաժեշտությունը և փորձել է փոխել համակարգը:
Խոսելով Ելցինի մասին՝ Պուտինն ասել է, որ վերջինս երբեք չի խուսափել պատասխանատվությունից և դա եղել նրա ուժեղագույն կողմերից մեկը:
ՌԴ նախագահը նաև նշել է, որ չգիտի, թե ինչու է Ելցինը որոշել ժամանակին հենց իրեն նշանակել վարչապետ: