Հասարակություն 

Պուտինն ԱՄՆ-ին մեղադրել է «Ալ Քաիդան» և բեն Լադենին աճեցնելու մեջ

Ամերիկյան   Showtime-ով  հունիսի 12-ին հեռարձակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին  Օլիվեր Սթոունի նկարահանած վավերագրական ֆիլմի առաջին մասը: Ֆիլմում Պուտինը խոսել է իր քաղաքական հայացքների, ինչպես նաև կենսագրության դրվագների վերաբերյալ, որոնց մասին քչերը գիտեին: Պուտինը խոսել է նաև ահաբեկչության և մասնավորապես «Ալ Քաիդայի» մասին՝ դրա ստեղծման մեջ մեղադրելով ԱՄՆ-ին:

«Դա մեր ամերիկացի ընկերների գործունեության արդյունքն է: Ամեն ինչ սկսվել է դեռ Աֆղանստանի պատերազմի տարիներին, երբ ամերիկյան իշխանություններն աջակցում էին իսլամական ֆունդամենտալիզմի տարբեր ուղղությունները՝ պայքարելով խորհրդային բանակի դեմ»,-ասել է ՌԴ նախագահը:

Պուտինի խոսքերով, ամերիկացիներն իրենք են աճեցրել «Ալ Քաիդան» և բեն Լադենին, սակայն ինչ-որ պահի ամեն ինչ դուրս է եկել վերահսկողությունից. «Դա միշտ այդպես է լինում, և  ԱՄՆ-ը պետք է իմանար այդ մասին: Դա նրանց մեղավորությունն է»:

 

 

Նույն շարքից