Մահն այնքան սարսափելի չէ, որքան մարդիկ մտածում են: Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտնականները, ուսումնասիրելով մահվան սպասող հիվանդների գրառումները և արտաբերած վերջին բառերը, եկել են այն եզրահանգմանը, որ այդ ընթացքում մարդիկ ազատ են բացասականից և հիմնականում սեր են տարածում:
Psychological Science ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները համեմատել են իրականում մահացող մարդկանց և այն մարդկանց էմոցիաները, ովքեր ուղղակի պատկերացրել են, որ մի քանի ամիս անց մահանալու են: Պարզվել է, որ մահը որքան մոտենում է, այդքան մարդու մտորումները դառնում են դրական, նրանք ավելի շատ են սկսում մտածել ընտանիքի և կրոնի մասին:
Գիտնականների պնդմամբ, մարդիկ միշտ մահանում են լավ տրամադրությամբ: