Հասարակություն 

Հայտնաբերվել է օձ

Հունիսի 13-ին, ժամը 11:51-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բռնել են շախմատ տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 13-ին, ժամը 09:47-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Պարույր Սևակ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան բակում բռնել են գյուրզա տեսակի օձ (մոտ 1 մ) և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից