The Guardian-ը հայտնում է, որ Պակիստանում մի քաղաքացու մահապատժի են դատապարտել Ֆեյսբուք սոցիալական ցանցում Մուհամմեդին վիրավորելու համար:
Նշվում է, որ 30-ամյա Թայմուր Ռազան բացասական խոսքեր է ասել ոչ միայն Մուհամմեդի, այլ նաև նրա կանանց հասցեին: Վիրավորական խոսքերն ասվել են սոցկայքում քննարկման ժամանակ:
Այսօրվա դրությամբ սա խստագույն պատիժն է սոցկայքում արված մեկնաբանության համար: