Հասարակություն 

Պուտինն Օլիվեր Սթոունին ցույց է տվել իր աշխատասենյակը, որտեղ ռեժիսորի ուշադրությունը գրավել է հատկապես մի լուսանկար /տեսանյութ/

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին ցույց է տվել իր աշխատասենյակը,  որը գտնվում է Կրեմլում:

Աշխատասենյակում ամերիկացու ուշադրությոջնը հատկապես գրավել է ԽՍՀՄ ռազմածովային ուժերի զինծառայողի համազգեստով տղամարդու լուսանկարը, որը պարզվել է՝ Պուտին հայրն է:

Պուտինը Սթոունին ցույց է տվել հանդիպումների սենյակը, ինչպես նաև աշխատասենյակի այն հատվածը, որտեղ աշխատում է փաստաթղթերի հետ:

Սթոունի ուշադրությունը գրավել է նաև սեփական գրքի պատճեն, որը դրված է եղել թերթերի հետ: Խոսքը «ԱՄՆ-ի չպատմված պատմությունը» գրքի մասին է:

Ամերիկացի ռեժիսորը եղել է նաև աշխատասենյակի այն հատվածում, որտեղ տեղի են ունենում միջազգային հանդիպումները:

 

Նույն շարքից