Մինչև Brexit-ի մասով բանակցություների ավարտը Եվրամիության դռները Մեծ Բրիտանիայի համար կլինեն բաց: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագաահ Էմանուել Մակրոնը՝ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպման ժամանակ:
Միևնույն ժամանակ Մակրոնը նշել է, որ բանակցությունների մեկնարկից հետո վերադարձն անհամեմատ բարդ կլինի՝ հավելելով, որ հարգում է ԵՄ-ն լքելու՝ բրիտանացիների որոշումը:
Մեյն իր հերթին ասել է, որ Brexit –ի մասով գրաֆիկը պահպանվելու է, և բանակցությունները սկսվելու են արդեն մյուս շաբաթ: