Հասարակություն 

Լոնդոնում բնակելի շենքում կրակ է բռնկվել. Կան վիրավորներ

Լոնդոնի հարավում գիշերը հրդեհ է բռնկվել Grenfell Tower բնակելի շենքում: Կրակի բռնկվելու պատճառները չեն հայտնվում:

Հրշեջները հայտնել են, որ կրակը երկրորդ հարկից հասել է մինչև վերջին՝ 27-րդ հարկ: Կրակի դեմ պայքարում է ավելի քան 200 հրշեջ և 40 միավոր տեխնիկա:

Շենքի բնակիչները տարհանվել են: Կան վիրավորներ:

Շենքում կա 120 բնակարան: Տուժածների թվի  և զոհերի մասին տեղեկություններ չկան:

 

Նույն շարքից