Հասարակություն 

Վթար՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին

Հունիսի 13-ին, ժամը 23:13-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 16-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» մակնիշի 34 LN 860 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Գ.) և «Hyundai» մակնիշի 32 LU 490 (վարորդ՝ 1988 թ. ծնված Ս. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Նույն շարքից