Լոնդոնի հրշեջ ծառայությունից հայտնում են, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բնակելի բարձրահարկում բռնկված հրդեհի արդյունքում զոհեր կան:
Զոհերի թվի մասին տեղեկություններ չկան: Հայտնի չէ նաև հրդեհի բռնկման պատճառը:
Ավալի վաղ հայտնել էինք, որ 27 հարկանի բնակելի շենքում հրդեհը բռնկվել է գիշերը: Կրակի դեմ պայքարում է ավելի քան 40 միավոր տեխնիկա և 200 հրշեջ: Այս պահին հայտնի է առնվազն 30 տուժածի մասին: