Հասարակություն 

Կատվի պոչի դիրքից և շարժումներից կարելի է հասկանալ նրա տրամադրությունը և մտադրությունները

Ամերիկյան Փենսիլվանիայի համալսարանի գիտնական Կառլո Սիրակուզոն  վստահ է, որ պարզել է, թե ինչու են կատուները շարժում պոչերը: Նրա կարծիքով այդպես կարելի է հասկանալ կատուների տրամադրությունը և մտադրությունները, հայտնում է Daily Mail-ը:

Եթե կատուն պոչով հարվածում է, դա նշանակում է, որ նա պատրաստվում է հարձակվել կամ գտնվում է նյարդային վիճակում: Իսկ եթե թվում է կատուն քնած է, սակայն նա շարունակում է հանգիստ պոչով հարվածել, դա նշանակում է, որ կենդանին հետևում է այն ամենին, ինչ կատարվում է շրջապատում:

Կլորացված ծայրով ուղիղ պոչը ողջույնի նշան է, իսկ ամբողջովին ուղիղ պոչը վկայում է ագրեսիվ մտադրությունների մասին: Եթե կատուն ինչ-որ բանից վախենում է, պոչը կպցնում է մեջքին: Երբ կատուն հանգիստ վիճակում է, նրա պոչն ուղղակի կախված է:

 

 

Նույն շարքից