Հասարակություն 

Հրդեհ լոնդոնյան բնակելի շենքում. Հաստատվել է առնվազն 6 զոհի փաստը

Լոնդոնում բնակելի շենքում բռնկված հրդեհի արդյունքում կա առնվազն 6 զոհ, այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավապահներին:

Ոստիկանները նշում են, որ զոհերի թիվը կարող է աճել: Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հավելենք, որ դեպքի վայրում աշխատում է ավելի քան 200 հրշեջ և 40 միավոր տեխնիկա: Շինության փլուզման մասով սպառնալիք չկա:

 

Նույն շարքից