Քաղաքական 

Էդվարդ Նալբանդյանի և Սիրոջիդին Ասլովի հանդիպումը

Հունիսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Տաջիկստանի նախագահ գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Անդրադարձ կատարվեց բազմակողմ ձևաչափերում համագործակցության սերտացմանը:

Նախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ:

Նույն շարքից