Հասարակություն 

Երևանի տարբեր հատվածներում օձեր են հայտնաբերվել

Հունիսի 18-ին, ժամը 18:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի հյուրասենյակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 18-ին, ժամը 15:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահագնի թաղամասի Սիփանի փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 18-ին, ժամը 09։24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում՝ «Նոր Արեշ» պոլիկլինիկայի մոտ կայանած ավտոմեքենայի մեջ, նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փփրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նույն շարքից