Ֆրանսիայի ՆԳՆ-ն հունիսի 19-ին վաղ առավոտյան հրապարակել է երկրում տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները: Հրապարակված արդյունքների համաձայն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը ստացել է Ազգային ժողովի 577 մանդատից 308-ը և սա այն դեպքում, որ բացարձակ մեծամասնություն կազմելու համար բավարար էր 289 մանդատը:
Խորհրդարանում հիմնական ընդդիմադիր ուժը լինելու է «Հանրապետական» կուսակցությունը, որը կունենա 113 մանդատ: Սոցիալիսները կունենան 29 մանդատ, Դեմոկրատների և անկախների միությունը՝ 18, Ժան-Լյուկ Մելանշոնի կուսակցությունը՝ 17, Մարին Լե Պենի Ազգային ճակատը՝ 8 մանդատ:
Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 43 տոկոսը: