Հասարակություն 

Նախկին պատգամավորի պատգամավոր որդու միլիոնները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» դաշինքի նորըն­տիր պատգամավոր Արթուր Մանուկ­յանի՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու հայտարարագիրը բավական ուշագրավ է: Նա ունի մեկ բնակարան, հասարակա­կան նշանակության մեկ շինություն, մեկ ավտոտնակ: Բացի այս, նա ունի երեք հատ ավտոմեքենա՝ Bentley Continent AL 6.0, BMW X5 4.6 IS և Gaz 311000: Արթուր Մանուկյանը հայտարարագրել է, որ մեկ ընկերու­թյունում ունի 800 հազար դրամի չա­փով բաժնեմաս:

Իսկ պատգամավորի դրամական մի­ջոցները կազմում են 225 մլն դրամ, 620 հազար դոլար և 180 հազար եվ­րո: Որպես եկամուտ նա հայտարարագրել է երկու վայրից ստացած իր աշխատավարձը՝ տարեկան 2 մլն 310 հազար դրամ:

Նշենք, որ Արթուր Մա­նուկյանը բազմաթիվ անգամ հայտն­վել է սկանդալային պատմությունների մեջ թմրանյութեր, ապօրինի զենք, զի­նամթերք և այլ մեղադրանքների շր­ջանակներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից