Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հարություն Ն.-ին: Վերջինս խոստովանական բացատրություն է տվել, որ թիվ 63 երթուղային ավտոբուսի սրահում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է բջջային հեռախոս:
Գողոնն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Գողություն՝ թիվ 63 երթուղային ավտոբուսի սրահում