Հասարակություն 

McDonalds-ին տուգանել են առնետի պոչով համբուրգերի համար

Չիլիում McDonalds արագ սննդի ռեստորանների ցանցում մի հաճախորդ իր համբուրգերում առնետի պոչ է հայտնաբերել:

Հետաքննության ավարտից հետո դատարանը եկել է այն եզրակացության, որ առնետի պոչը դրսից չի բերվել, այն սննդամթերքի մեջ է հայտնվել արդեն ռեստորանում եւ տապակվել է բուրգերի համար նախատեսված կոտլետի հետ:

Ռեստորանը տուգանվել է մոտ 3,8 հազար դոլարով:

McDonalds-ն իր հերթին չի համաձայնել դատական ատյանի որոշման հետ ու այժմ մտադիր է բողոքարկել: Արագ սննդի ռեստորանների ցանցը պնդում է, որ իր սննդամթերքի որակը եւ դրանց պատրաստման գործընթացը միշտ բարձունքում են, հաղորդում է ՈւՆՆ-ն՝ վկայակոչելով լատինաամերիկյան լրատվամիջոցները:

Նույն շարքից