Քեմբրիջի ուսանողները ապացուցել են, որ կարողանում են ոչ միայն լավ սովորել, այլ նաև՝ հանգստանալ: Համացանցում լուսանկարներ են հայտնվել, թե ինչպես են աշխարհի հնագույն ուսումնական հաստատություններից մեկի ուսանողները տոնում ուսումնական տարվա ավարտը:
Տոնի պաշտոնական մասի ավարտից հետո ուսանողները դուրս են եկել փողոց և ալկոհոլի ազդեցության տակ շարունակել իրենց ուրախությունը:
Գիշերը պարելով անցկացնելուց հետո առավոտյան երիտասարդները որոշել են լողալ: Դե իսկ լողազգեստի բացակայությունը վերջիններիս չի խանգարել: