Հասարակություն 

Սաուդյան Արաբիայի թագավորը փոխել է գահաժառանգ արքայազնին

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդել Ազիզ ալ Սաուդը գահաժառանգ արքայազնի տիտղոսից զրկել է իր զարմիկ արքայազն Մուհամմադ իբն Նաիֆ ալ Սաուդին՝ վերջինիս փոխարինելով իր որդիով՝ Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդով: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Գահաժառանգ արքայազնի տիտղոսը Մուհամմադ իբն Նաիֆ ալ Սաուդը ստացել էր 2015 թվականին: 2012 թվականից նա զբաղեցնում էր Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը:

Ինչ վերաբերում է Մուհամմադ իբն Սալման ալ Սաուդին, ապա նա երկրի պաշտպանության նախարարն է:

 

Նույն շարքից