Բարի օր 

Կառավարության աշխատակազմը բավարարու՞մ է Հովիկ Աբրահամյանին

analitik.am

Ներկայացնում ենք մի գեղեցիկ թոփ-մոդելի՝ Զառա Մինասյանին, ով վաղուց հայտնի է մոդելային աշխարհում: Զառան մասնակցել է բավական թվով ցուցադրությունների, հաղթել մի շարք մոդելային մրցույթներում, իսկ վերջերս էլ՝ ընդամենը 2 ամիս առաջ, 2014թ-ի հոկտեմբերին, Costa Blanka նորաձևության շաբաթի շրջանակներում հաղթել է ՛՛լավագույն կատվաքայլ՛՛ անվանակարգում:



 

Զառան սովորել է Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, մտերիմները նրան ճանաչում են՝ որպես Բրյուսովի Զառա:




Թոփ-մոդելն ունի մոդելային աշխատանքի բավականաչափ փորձ՝ աշխատել է ATEX նորաձևության տանը, մասնակցել մի շարք ցուցադրությունների, կազմակերպությունների շոու ծրագրերին և այսպես շարունակ: Զառան լայն հասարակության կողմից հիմնականում ճանաչվեց Արմենիա ՀԸ-ով հեռարձակվող Դիլ կամ նո դիլ հեռուստածրագրից հետո, երբ գայթակղիչ կարմիր հագուստով բռնում էր փողով լի պայուսակը:


Զառան ներկայումս էլ զբաղվում է մոդելային կարիերայով, շրջագայում է, մասնակցում ցուցադրությունների, ներկայացնում իր գեղեցիկ մարմինն աշխարհի տարբեր երկրներում:

Սակայն, Զառայի կարիերայի կուլմինացիան , ընդամենը 2 ամիս առաջ ստացած ՛՛լավագույն կատվաքայլ՛՛ ունեցող մոդելի կոչումը չէր և ոչ էլ լողազգեստների ցուցադրությունը:

 

 Մի քանի ամիս առաջ կատվաքայլ մոդել Զառան աշխատանքի է տեղավորվել, ոչ ավել ոչ պակաս ՀՀ կառավարության աշխատակազմում՝ բնականաբար շարունակելով իր մոդելային կարիերան՝ մեկը մյուսին չի խանգարում, եթե չօգնի:


Թե ինչո՞վ է զբաղվում Զառան ՀՀ կառավարության աշխատակազմում և հիմնականում ի՞նչ պարտականություններ են մտնում նրա աշխատանքի մեջ, ինպե՞ս է նա կարողանում կառավարության համար այս կարևորագույն պահերին արտերկրում մասնակցել միս բիկինի մրցույթների և ամենակարևորը՝ կառավարական այցերի ժամանակ, որ պաշտոնյային է ուղեկցում այս փորձառու մասնագետը մանրամասն կներկայացնենք հաջորդ նյութերում:

 

Հ.Գ. Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Զառան բավականին մտերիմ (վստահ ենք պարզ ընկերական) հարաբերություններ ունի ՀՀ վարչապետի հետ՝ վարչապետը սիրում է երիտասարդ կադրերին առաջ մղել: Մինչ ՀՀ կառավարության ներկայիս ղեկավարը նախորդ կառավարության անդամների կանանց հղիության նպաստներն է ԶԼՄ-ներով հրապարակայնացնում, իր կառավարությունում արմատական փոփոխություններն իրենց սպասել չեն տալիս՝ լողազգեստով մոդելները ՛՛կատվաքայլով՛՛ շտապում են կառավարություն՝ հետո էլ ասում եք, թե ո՞ւր են խոստացված փոփոխությունները:

 

Շարունակելի…

Նույն շարքից